Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 40-50%-ը ունեն «դելտա» շտամ (կորոնավիրուսի հնդկական տարբերակ):
Գաբունիայի պարզաբանմամբ, նման միտում կա ամբողջ աշխարհում, և եվրոպական երկրներում դելտա շտամը փոխարինում է գրեթե բոլոր մյուս շտամերին:
«Եթե մենք մինչ այս ասում էինք, որ դելտա շտամը շրջանառվում էր մոտ 20%-ով, ապա այժմ այն աճում է և, հավանաբար, նույնիսկ 40-50%-ը կարող է լինել դելտա շտամի տարածվածությունը: Եվրոպական երկրներում դելտա շտամը գրեթե փոխարինում է մնացած բոլոր շտամերին, ուստի միտումները նման են Վրաստանի իրավիճակին», — ասել է Գաբունիան: