Վրաստանում կորոնավարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 81-ից հասավ 83-ի: StopCov.ge հատուկ կայքը հայտնում է, որ վարակի ևս 2 դեպք կա:
Այսօրվա ընթացքում ընդհանուր 4 նոր դեպք է ավելացել՝ 2 դեպքի մասին հայտնի դարձավ առավոտյան:
Ակտիվ դեպքերի քանակը նվազել է՝ 67, քանի որ 14 մարդ ապաքինվել ու դուրս է գրվել: Կարանտինայում գոտիներում շարունակում է մնալ ավելի քան 4500 մարդ, 247-ը հատուկ հսկողության կարիք ունեն:
Ծանր է գնահատվում 4 հիվանդի վիճակը, մահվան ելք երկրի ներսում չկա:
Երկրում առաջին դեպքը փետրվարի 26-ին է գրանցվել, Վրաստանի քաղաքացին Իրանում էր եղել, ապա վրաց-ադրբեջանական սահմանով վերադարձել: Հիմա երկրում մի քանի կլաստերներ կան՝ կապված Իրան, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Թուրքիա այցելությունների հետ: