Վրաստանում վաղվանից՝ հունվարի 13-ից, սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում, ուժեղ քամի, ձյուն և ծովում՝ 4-5 բալանոց փոթորիկ։
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ մինչև հունվարի 17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով, տեղ-տեղ՝ ուժգին, օդի ջերմաստիճանի էական նվազում, քամու ուժգնացում, լեռներում և բարձրադիր վայրերում առատ ձյուն, մառախուղ և բուք, ծովում 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ, կա ձնահյուսքի վտանգ։
«Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել առատ ձյան, տեսանելիության վատթարացման, բքի կամ ձնահյուսքի պատճառով»,- հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Տաթև Խոցանյան