Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասել է, որ մտածում են կրթական խառը մեթոդ մշակելու ուղղությամբ, որը նախատեսում է բացի ստացիոնարից նաև հեռավար կրթություն:
Հիմնական սկզբունքն այս մոդելի դեպքում այն է, որ հնարավորության դեպքում գործածվի առցանց դասարանային ուսուցումը: Սակայն կան նաև հմտություններ, որոնց ընկալումը առցանց ուսուցման միջոցով անհնար է, այդ դեպքում պետք է գործի դրվեն պրակտիկ ուսուցման կամ դասարանային ուսուցման մեթոդները: Ըստ պաշտոնյայի` այս երկու մեթոդի բալանսավորված գործածումը թույլ կտա անվտանգ սկսել ու շարունակել ուսումնառության գործընթացը: Երկրում վարակաբանական տեսանկյունից իրավիճակը վերահսկելի է, դեպքերի զգալի մասը «ներմուծված են»:
Ուսումնական հաստատությունների համար խորհրդատվությունները կավարտվեն ու կհրապարակվեն առաջիկա օրերին:
Վրաստանում ուսումնական նոր տարվա մեկնարկը սովորաբար տրվում է սեպտեմբերի 15-ին: Պանդեմիայի պայմաններում խոսվում է սեպտեմբերի 1-ին դպրոց գնալու մասին: Վարակաբանները վարակի նոր բռնկում են կանխատեսում հոկտեմբերից հետո, երբ հաճախանում են սեզոնին հատուկ հիվանդությունները: