
Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` դպրոցներում ուսումնական գործընթացը հեռավար կարգով կմեկնարկի սեպտեմբերի 15-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը:
Խորհրդի որոշմամբ, նմանատիպ կանոնակարգեր կգործեն նաև բուհերում և մասնագիտական այլ հաստատություններում: Մինչև հոկտեմբերի 4-ը կարգելվի նաև պետական և մասնավոր մանկապարտեզների աշխատանքը:
«Մենք որոշել ենք առաջնորդվել տարբեր մոտեցումներով, ինչը նշանակում է հետևյալը՝ այն քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակի մակարդակը կլինի 4%-ից ցածր, հոկտեմբերի 4-ից հետո կրթությունը կվերսկսվի դասարաններում և լսարաններում, իսկ այնտեղ որտեղ 4 տոկոսից բարձր կլինի` ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար կարգով», — նշեց ԿԳ նախարարը: