
Ըստ Վրաստանի առողջապահության ու սոցիալական ապահովության նախարար էկատերինե Տիկարաձեի` հանրային առողջապահության ծրագրում փոփոխություններ են արվել, որոնց արդյունքում հնարավոր է լինելու օնկոլոգիայով հիվանդների բուժումը ֆինանսավորել պետության կողմից։
Կարևորագույն բարեփոխում է արվել, որի շրջանակում օնկոլոգիական հիվանդությունների բուժումն անվճար է դառնում։ Յուրաքանչյուր հիվանդին հատկացվող ամենամյա բյուջեն ավելացել է 8000 լարիով։ Սրա արդյունքում պացիենտների գրպանից վճարվող գումարները կրճատվել են միջինը 25 միլիոն լարիով` տեղեկացնում է Տիկարաձեն։