Վրաստանում տոնում են Մարիամոբան

Օգոստոսի 28-ին Վրաստանում Մարիամոբա է։

Ուղղափառ եկեղեցին նշում է սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Մարիամոբայի կապակցությամբ եկեղեցիներում կկատարվի տոնական պատարագ։

Այսօրվան է հիշատակվում Մարիամ Աստվածածնի մահվան օրը։ Տխուր իրադարձություն է, այսօր Աստվածածնի կյանքի ուղու ավարտն է, բայց միաժամանակ ուրախ օր է, որովհետև իր որդու հետ միավորվելու օրն է։

Մարիամ Աստվածածնի տոնին նախորդել է Աստվածածնի երկշաբաթյա պահքը, որը սկսվել է օգոստոսի 14-ին։ Եկեղեցու պատմության մեջ այս պահքի սկզբի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե երբվանից են տոնում Մարիամոբան։