Վրաստանում տոնում են Մարիամոբան

Վրաստանում Մարիամոբա է։
Ուղղափառ եկեղեցու կարևոր տոներից մեկը երկրում նաև պետական տոն է  և  ոչ աշխատանքային օր է սահմանված։ Վրաստանի բոլոր եկեղեցիներում տոնական կարգ է կատարվում։
Այսօր հիշատակվում է Մարիամ Աստվածածնի մահվան օրը․ տխուր իրադարձություն է, այսօր Աստվածածնի կյանքի ուղու ավարտն է, բայց միաժամանակ ուրախ օր է, որովհետև սա իր որդու հետ միավորվելու օրն է։
Մարիամը Վրաստանի ամենատարածված անուններից մեկն է։ Ըստ Արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալության` երկրում Մարիամ անունով 70 հազար, իսկ Մարիամի անունով 46 հազար կին է ապրում։
Անունը հրեական ծագում ունի, նշանակում է անվախ, անհնազանդ, իսկ արաբերենից անունը թարգմանվում է որպես «Աստծուն ծառայող»։
Այլ նյութեր
Close

Այս սեզոնին ամեն ինչի գները շատ ավելի բարձր կլինեն

«Ռուս-ուկրաինական պատերազմը Վրաստանին հարվածելու է բոլոր ուղղություններով։ Այս սեզոնին բացարձակապես ամեն ինչի գները շատ ավելի բարձր կլինեն, քան նախկինում»,- այս մասին ասել է Վրաստանի հովիվների...