
Վրաստանի կառավարության միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ երկրում թույլատրվում է բաց տարածքներում ցանկացած հանրային միջոցառում (հարսանիք, ծննդյան արարողություն, հոգեհացի արարողություն) անցկացնել, որտեղ մարդկանց քանակը չպետք է գերազանցի 100-ը:
Միջգերատեսչական խորհուրդը անցած շաբաթ արդեն թույլատրել էր բաց տարածքներում անցկացնել մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում պետք է պահպանվեն Առողջապահության նախարարության կողմից մշակված կանոնները:
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը՝ միջգերատեսչական խորհուրդը շարունակում է հետևել համաճարակաբանական իրավիճակին և փուլ առ փուլ կընդունվեն նաև այլ սահմանափակումների վերացման վերաբերյալ որոշումներ: