
Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ ապրիլի 25-ին Վրաստանում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, որոշ վայրերում` հորդառատ, հնարավոր են ամպրոպ, մառախուղ, կարկուտ և կարճատև քամու պոռթկումներ։
«Սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը և սողանքներ առաջացնել երկրի լեռնային շրջաններում (վտանգավորության մակարդակը՝ միջին)», — գրել է գործակալությունը։