
Վրաստանում հունվարի 9-11-ը տեղումնառատ եղանակ է սպասվում, տեղեկացրել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ լեռներում և բարձրադիր գոտիներում սպասվում են առատ ձյուն (հունվարի 10-11-ը ձյան հավանականություն կա նաև արևելյան Վրաստանում), մառախուղ, բուք, ճանապարհներին մերկասառույց և ձնահյուսի վտանգ։ Առատ ձյան, տեսանելիության վատթարացման, բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր են երթևեկության սահմանափակումներ:
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող տեղումներից հնարավոր է արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջանա, իսկ լեռնոտ գոտիներում՝ սողանքների և ձնահյուսքի ակտիվացում։