Վրաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիների մեծ մասն ազատ են արձակվել։ Ազատ են արձակվել քաղաքային դատարանի որոշումը բողոքարկած քաղաքացիների մեծ մասը։
Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Աննա Դոլիձեն «Ալիք մեդիային» պարզաբանում է, որ բոլորն էլ մեղավոր են ճանաչվել, սակայն վարչական կալանքի ժամկետն է նվազեցվել և նրանք հենց դատարանի դահլիճից ազատ են արձակվում։
«Խայտառակ դատարան է, այդ մարդկանց գործերը քննվել են կոպիտ խախտումներով, ձերբակալվածներից շատերը բժշկի կարիք են ունեցել, մինչդեռ դա էլ ապահովված չի եղել»,-ասում է Դոլիձեն՝ հավելելով, որ քաղաքային դատարանն ամբողջությամբ քաղաքական որոշումներ է կայացնում։