2023 թվականի Եվրոպայի ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների առաջնությունը կկայանա Վրաստանում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։
Համապատասխանաբար, Վրաստանին կհատկացվի գումար, որն ըստ նախարարի՝ կծախսվի նոր մարզադաշտերի կառուցման և վերականգնման համար։ Նախագծի իրականացման համար նախատեսված է 100 մլն լարի։
«100 միլիոն լարի կծախսվի մարզադաշտերի նորոգման համար, որպեսզի մեր հավաքականը մասնակցի, իսկ բնակչությունը ներկա գտնվի միջազգային մրցաշարին և աջակցի Վրաստանի հավաքականին»,- ասել է նախարարը։