Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալներով` երկրում ամբողջական «լոքդաուն» չի դիտարկվում, ռազմավարության հիմքում շարունակում են մնալ տեղային սահմանափակումները:
Մասամբ «լոքդաունը» երկրում պահպանվում է. Գիշերային ժամերին դրսում մարդկանց տեղաշարժն արգելված է (կան բացառություններ` հատուկ թույլտվությամբ), տուգանքը 2000 լարի է` մոտ 7000 դոլար: Ժամը 22-ից հետո արգելված է ռեստորանների աշխատանքը, ժամանակավոր դադարեցվել են մասսայական միջոցառումները, ուսումը երկրում հեռավար ռեժիմով է: Դիմակ կրելը պարտադիր է` ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում (չկրելու համար տուգանքը 20 լարի է` մոտ 7 դոլար):
Կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն ասել է, որ կոորդինացնող խորհրդի հետ քննարկել են նոր սահմանափակումների հարցը, սակայն դրանց մասին դեռ չի խոսել, կխոսվի խորհրդի նսիտից հետո: Ըստ նրա` երկրում այսօր ուժի մեջ գտնվող սահմանափակումները խելամիտ են, լրջորեն չեն ազդում տնտեսական զարգացման վրա: