Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը վերսկսել է ծննդյան ու մահվան վկայականների տրամադրման գործընթացը:
Համընդհանուր կարանտինի պայմաններում գործակալությունը աշխատում է հեռահար: Սա նշանակում է՝ առանց տնից դուրս գալու կարելի է ծնունդ կամ մահ գրանցել: Դրա համար անհրաժեշտ է sda.gov.ge կայքում դիմում թողնել, կարելի է նաև my.gov.ge հարթակում, որից հետո դիմումատուն պետք է Skype-ի միջոցով կապվի գործակալության հետ: (գերատեսչության էլեկտրոնային լոգինը՝ sda.gov.ge)։
Դիմումի գրանցումը կատարվելու է տեսազանգի ընթացքում: Դիմում ներկայացնողը կարող է ստանալ գրանցման վկայականի էլեկտրոնային կրկնօրինակը, իսկ անհրաժեշտության դեպքում օրիգինալը կուղարկվի փոստի միջոցով:
Ապրիլի 9-ից վերսկսվել է էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթի ու կենսաչափական անձնագրի տրամադրումը, այս փաստաթղթերը փոխարինելու համար քաղաքացին պետք է վերը նշված երկու կայքում դիմում ներկայացնի, 10 աշխատանքային օր հետո պատրաստ վկայականները կամ անձնագրերը փոստով կուղարկվեն:
Այս թեմայով՝
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վրաստանի արդարադատության տունն աշխատում է հատուկ ռեժիմով