Թբիլիսիի քաղաքային դատարանում ավարտվել է Վրաստանում բնակվող ամերիկացի փաստաբան Թեդ Ջոնասի գործի քննությունը։ Դատավորը «գործակալների օրենքի» դեմ ակցիայի ժամանակ ծեծի ենթարկած Ջոնասին տուգանել է 2000 լարիով:
Ջոնասի շահերը պաշտպանող Սանդրո Բարամիձեն ասել է, որ պաշտպանյալն իրավախախտ է ճանաչվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ (մանր խուլիգանություն) և 173-րդ (ոստիկանության ծառայողի օրինական պահանջին անհնազանդություն) հոդվածներով։
Փաստաբանը նշել է, որ դատավորը միայն որոշումն է հրապարակել է, ուստի հայտնի չէ դատական գործի հիմնավորումը: Ջոնասը նախատեսում է որոշումը բողոքարկել Թբիլիսիի վերաքննիչ դատարան։
Ջոնասը պատմել էր, որ մայիսի 1-ի գիշերը իրեն ձերբակալել են և բանավոր և ֆիզիկական բռնության ենթարկել։
Ի դեպ, չնայած Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում երկարատև բողոքի ցույցերին և միջազգային գործընկերների կոչերին՝ չընդունել օրենքը, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն: Այս օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում արտերկրից։
Օրենքի ընդունումից հետո Եվրամիության կողմից արդեն դադարեցվել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, և ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է ռազմական պատրաստությունը։