
Վրաստանում տավարի միսը 2 լարիով թանկացել է: Թբիլիսիի ագրարային շուկաներում եթե 1 ամիս առաջ 1 կգ տավարի միսը հնարավոր էր գնել 18 լարիով, ապա այժմ այն արժե 20 լարի:
Ֆերմերների խոսքով, գնաճը կապված է տավարի մսի դեֆիցիտի հետ: Իսկ դեֆիցիտի պատճառը երկրից կենդանի անասուններ արտահանելն է:
Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության տեղեկատվությամբ, 2018 թվականին ընդհանուր առմամբ 127 139 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել, դրանցից 79 250 գլուխ արտահանվել է Ադրբեջան, 47 889-ը՝ Իրաք: