Վրաստանում և հարևան երկրներում գները շարունակում են արագ աճել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ապրիլին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս։
Մեկ տարվա ընթացքում էականորեն աճել են հետևյալ ապրանքախմբերի գները.
- տրանսպորտ՝ 22,4 տոկոս աճ,
- սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 21,3 տոկոս աճ,
- հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ՝ 12,5 տոկոս աճ,
- կահույք և կենցաղային իրեր՝ 10,2 տոկոս աճ,
- բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ` 9,4 տոկոս աճ:
Հայաստանում գնաճը կազմել է 8,4 տոկոս։
Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա 2022 թվականի ապրիլին Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 69,9 տոկոս։
Ադրբեջանում գների ընդհանուր մակարդակի աճի տեմպերը բնութագրվում են աճի միտումով, ինչը ցույց է տալիս ապրիլյան վիճակագրությունը, որի համաձայն երկրում տարեկան գնաճը կազմել է մոտ 13 տոկոս:
Ռուսաստանում գներն աճում են, մասնավորապես, ապրիլին տարեկան գնաճի մակարդակը սահմանվել է 17,8 տոկոս:
Կարդացեք նաև՝
Վրաստանը տուրիզմի վերականգնմամբ հետ է Հայաստանից և Թուրքիայից