Վրաստանում հունվարին նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել է 1,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 13,9 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից (Geostat)։
Ըստ տվյալների` հիմնական գնաճը 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5,6 տոկոս:
Գներն աճել են հետևյալ ենթախմբերում.
- բանջարեղեն (8,4 տոկոս),
- մրգեր և խաղող (7,4 տոկոս),
- հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր (4,1 տոկոս),
- կաթ, պանիր և ձու (3,2 տոկոս),
- սուրճ, թեյ և կակաո (1,4 տոկոս),
- ձուկ (1,2 տոկոս),
- միս և մսամթերք (1,1 տոկոս)։
Ջուր, էլեկտրաէներգիա, գազ խմբում արձանագրվել է գների 2.9 տոկոս աճ, որն արտացոլվել է ամսական 0.24 տոկոսային կետ գնաճով։
Հագուստ և կոշիկ խմբում գրանցվել է գների 3,8 տոկոս անկում՝ արտացոլելով ամսական -0,14 տոկոսային կետի գնաճը: Գները նվազել են ինչպես կոշիկի (-3,7 տոկոս), այնպես էլ հագուստի (-3,7 տոկոս) ենթախմբերի համար։