
Վրաստանում հանվել են սահմանափակումները, որոնք խանգարում են մարդկանց բնականոն կյանքին, բայց ոչ պարտավորությունները` ասում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով ՝ կորոնավիրուսային դեպքերի աճի պատճառներից մեկը դելտա շտամի տարածումն է: Ապացուցված է, որ դելտա շտամն ավելի հեշտ է փոխանցվում և արագ տարածվում, ավելի ծանր ընթացք ունի և գրեթե կրկնապատկում է հոսպիտալացումների և մահերի թիվը:
Ըստ վարակաբանի` երկրորդ պատճառն այն է, որ բնակչությունը սխալ է հասկացել սահմանափակումների վերացումը: Առողջապահության ոլորտը դեռ դիմանում է աճող ծանրաբեռնվածությանը և կառավարում հիվանդների հոսքը: Մասնագետը կրկին հորդորում է` որոշ ժամանակ զերծ մնալ զանգվածային հավաքներից:
Համաճարակի ողջ ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակի 419.534 դեպք, 382.393 հիվանդի հաջողվել է հաղթահարել վարակը, 5.820 -ը մահացել է: