
Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է տեղումնառատ եղանակ։ Ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը արևելյան Վրաստանում, իսկ մայիսի 1-2-ին արևմտյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն ուժգին։ Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
Սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, վարարումները փոքր գետերում, իսկ լեռնային շրջաններում հնարավոր են սողանքներ։
Մայրաքաղաք Թբիլիսիում ևս առաջիկա 2 օրը կանցնի տեղումնառատ։ Օդի ջերմաստիճանը կտատանվի 14 աստիճանից մինչև 21 աստիճան տաքություն։