
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, ապրիլի 5-ի օրվա երկրորդ կեսից մինչև ապրիլի 6-ի առավոտյան, հիմնականում երկրի արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, կփչի ուժեղ քամի, իսկ լեռնային շրջաններում սպասվում է ձյուն: Ծովում սպասվում է 3-4 բալանոց փոթորիկ:
Գործակալության հաղորդմամբ, սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է նպաստեն Վրաստանի գետերի վարարմանը և լեռնային շրջաններում ձնահյուսերի և սողանքների առաջացմանը: