
Վրաստանում փետրվարի 28-ից մարտի 2-ը սպասվում են սաստիկ ցրտահարություններ։ Այս տեղեկությունը հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
«Փետրվարի 28-ի և մարտի 1-2-ի գիշերը Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Վրաստանի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը կնվազի մինչև -5, -10 աստիճան։ Արևելյան Վրաստանի հարթավայրերում կլինի -7, -12։ Երկրի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -13, -18 աստիճան:
Արևմտյան Վրաստանում մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ճանապարհները դժվարանցանելի են։