Վրաստանում սպասվում է վատ եղանակ

Ապրիլի 8-ից 11-ը Վրաստանում սպասվում է տեղ-տեղ առատ անձրև, բարձր լեռներում` տեղ-տեղ ձյուն, արևմտյան  ուղղությամբ` քամի, ծովում` 4-5 բալ փոթորիկ, տեղեկացրել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում և փոքր գետերի հեղեղումներ:

Հանրապետության բարձրլեռնային շրջաններում կարող են լինել ձնահոսքեր, լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ (վտանգի մակարդակը միջին է):