![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250210_153749_Chrome.jpg)
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով` փետրվարի 11-ին և 12-ին Վրաստանում կպահպանվի համեմատաբար ցուրտ և առանց տեղումների եղանակ։ Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Փետրվարի 13-ի օրվա երկրորդ կեսից տեղ-տեղ սպասվում է անձրև, լեռներում՝ ձյուն։
Մայրաքաղաք Թբիլիսիում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը գիշերը -1,-3, ցերեկը՝ +6,+8 աստիճան։
Արևմտյան Վրաստանի դաշտավայրերում և լեռնային շրջաններում կպահպանվի առանց տեղումների եղանակ։
Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում փետրվարի 11-ին և 12-ին կպահպանվի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 13-ի օրվա երկրորդ կեսից սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը գիշերը -12,-14, ցերեկը՝ +5,+7 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում փետրվարի 11-12-ին կպահպանվի առանց տեղումների եղանակ, 13 փետրվարի երկրորդ կեսից տեղ-տեղ սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը գիշերը -10,-12, ցերեկը՝ +5,+7 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-ին տեղ-տեղ սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը գիշերը -15,-17, ցերեկը՝ -2,-4 աստիճան։