
Փետրվարի 19-ից 21-ը Վրաստանում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, տեղ-տեղ ուժեղ, հատկապես լեռնային շրջաններում՝ մառախուղ, ձյունառատություն, քամի և ձնաբքի վտանգ, ճանապարհներին` մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է` առատ ձյունը, տեսանելիության վատացումը, քամու ուժգնացումը, սառույցը և ձնաբքի վտանգը կարող են սահմանափակել տրանսպորտի շարժումը որոշ ճանապարհահատվածներում (վտանգի մակարդակը՝ միջին)։