
Առաջիկա օրերին Վրաստանում կանխատեսվում է եղանակի վատթարացում, տեղումներ՝ անձրևի տեսքով, ուժեղ քամի և մառախուղ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ապրիլի 6-ին Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ նաև առատ անձրև: Բարձրադիր գոտիներում սպասվում է ձյուն, մառախուղ և բուք:
Առատ տեղումների պատճառով գետերում ջրի մակարդակը կարող է բարձրանալ, իսկ բարձրադիր գոտիներում կա ձնահոսքի և սողանքների վտանգ։