Վրաստանում սպասվում է եղանակի փոփոխություն

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության` մարտի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Մայրաքաղաք Թբիլիսիում մարտի 29-30-ը կդիտվի չոր եղանակ, 31-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկը` օդի ջերմաստիճանը +22, +24 աստիճան։

Արևմտյան Վրաստանում մարտի 29-30-ը առանձին վայրերում հնարավոր է թույլ անձրև, իսկ մարտի 31-ին շրջանների զգալի մասում կդիտվի տեղումնառատ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +27, մարտի 31-ին կնվազի մինչև +15, +17 աստիճան։

Արևելյան Վրաստանում ևս մարտի 29-30-ը տեղ-տեղ հնարավոր է թույլ, իսկ մարտի 31-ին շրջանների զգալի մասում առատ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +15 աստիճան։