
Արևելյան Վրաստանում այսօր սպասվում է եղանակային պայմանների վատթարացում: Interpressnews-ին շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունից տեղեկացրել են, որ նոյեմբերի 12-ին արևելյան Վրաստանի որոշ շրջաններում, այդ թվում նաև Թբիլիսիում սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 12-ին օրվա ավարտին վերին Իմերեթիում և Կոլխեթիի հարթավայրում արևելքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի, որի ուժգնությունը վայրկյանում կարող է հասնել 20-25 մետրի:
Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ին կկազմի 9-14, իսկ Թբիլիսիում՝ 12-13 աստիճան: