
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն է հրապարակել մարտի 25-27-ին Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ հաղորդագրության՝ մարտի 25-ին Վրաստանում կպահպանվի չոր եղանակը, իսկ մարտի 26-27-ին առանձին շրջաններում հնարավոր են կարճատև տեղումներ։
Թբիլիսիում մարտի 25-ին կդիտվի պարզ եղանակ, 26-27-ին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +17, +19 աստիճան։
Երկրի արևելյան մասում մարտի 25-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 26-27-ին առանձին վայրերում հնարավոր են կարճատև տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +12 աստիճան։