
EastFruit միջազգային տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, Վրաստանում սոխի մեծածախ գինը հասել է հերթական ռեկորդային մակարդակի։
Ըստ EastFruit-ի վերլուծաբանների՝ ապագայում գների աճ է սպասվում, քանի որ տեղական մատակարարումներն անբավարար են, իսկ ներմուծումն ինքնին կազդի գների վրա:
2022 թվականի դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում սոխի գինը մեկ կիլոգրամի դիմաց 1,20 լարիից դարձել է 1,40 լարի. պահանջարկի աճի պատճառ է դարձել մեծ թվով ռուսաստանցիների ներհոսքը:
2022 թվականի 11 ամիսների ընթացքում Վրաստան է ներկրվել 27 հազար տոննա սոխ, ինչը ամսական միջինը 2,5 հազար տոննա է։ Հիմնական ներմուծող երկրներն են Ղազախստանը, Հայաստանը և Սերբիան։