Վրաստանում սոխը թանկացել է

2023 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանում սոխի գինն աճել է 110,7 տոկոսով։

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամիսներին Վրաստանը ձեռք է բերել 2 մլն 731 հազար դոլարի 7 220 տոննա սոխ, ինչը 11,2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները: Այս մասին փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրության ծառայությունը։

Հունվար-փետրվարին հանրապետություն է ներկրվել 1-1,3 մլն դոլարի սոխ, իսկ մարտին ներմուծումը նվազել է՝ հասնելով մինչև 347 հազար դոլար։

2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը սոխ է գնել 5 երկրից։

  1. Ռուսաստան՝ 1,6 մլն դոլար, 4 249 տոննա,
  2. Ադրբեջան՝ 703 հազար դոլար, 1 869 տոննա,
  3. Թուրքիա՝ 336 հազար դոլար, 882 տոննա,
  4. Եգիպտոս՝ 74 հազար դոլար, 216 տոննա,
  5. Նիդեռլանդներ՝ 6 հազար դոլար, 3 տոննա։