Վրաստանում սնունդ արտադրողները էլեկտրաէներգիայի սուբսիդավորում կունենան

Վրաստանում սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորում կստանան։

Պետությունը կվճարի 2020-ի ու 2021-ի սակագնի տարբերության 50%-ը։

Սուբսիդավորումը կվերաբերի հետևյալ ոլորտներին.

-Թռչնաբուծություն,

-Մսի մշակում ու պահածոյացում,

-Մսամթերքի արտադրություն,

-Ձկնեղենի վերամշակում ու պահածոյացում,

-Կարտոֆիլի վերամշակում ու պահածոյացում,

-Բանջարեղենի ու մրգի մշակում,

-Յուղի ու ճարպի արտադրություն,

-Մարգարին եւ սննդային այլ ճարպերի արտադրություն,

-Կաթի ու կաթնամթերքի վերամշակում ու արտադրություն,

-Հացահատիկի արտադրություն,

-Կրախմալի արտադրություն,

-Հացի ու հրուշակեղենի արտադրություն,

-Մակարոնեղենի արտադրություն,

-Շաքարի արտադրություն,

-Համեմունքի արտադրություն,

-Ֆերմաների ու ընտանի կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն։

Սուբսիդիայից օգտվելու համար արտադրողները պետք է հունվարի 13-27-ն առցանց հարթակում հայտ լրացնեն` հետևյալ հղումով.

https://registration.gov.ge/electricity.

Սուբսիդավորումը չի վերաբերի արդեն գոյություն ունեցող պարտքերին։ Գումարի ամբողջական մարման դեպքում տարբերությունը կմնա բաժանորդի հաշվին։

Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ին Վրաստանի էներգետիկայի ու ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովի (GNERC) որոշմամբ` «Թելասի» և «Energo Pro Georgia» բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինն ավելացել է։ Որոշումն ուժի մեջ է 2021-ի հունվարի 1-ից։