
Վրաստանում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքի վերացումից հետո բոլոր սննդի կետերին աշխատելու իրավունք կտրվի մինչև կեսգիշեր:
Կառավարության հաղորդմամբ, ռեստորաններին, սրճարաններին և բոլոր սննդի կետերին կարգելվի աշխատել 00:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես նաև, կառավարության որոշմամբ՝ երկրում կշարունակի արգելված մնալ գիշերային ակումբների աշխատանքը: Վարակաբանների խոսքով, վարակի տարածման ամենամեծ ռիսկը գիշերային ակումբների աշխատանքի հետ է կապված:
Հիշեցնենք` այսօրվանից՝ հունիսի 30-ի ժամը 23:00-ից երկրում չի գործի երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: