
Վրաստանի խորհրդարանն այսօրվանից սկսում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Նախագիծն այսօր կքննարկվի իրավական հարցերի հանձնաժողովում, որից հետո առաջին ընթերցման կներկայացվի սեպտեմբերի 7-ի լիագումար նիստին:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է առաջիկա երկու խորհրդարանական ընտրությունների ընտրական շեմը նվազեցնել մինչև 2 տոկոս և սահմանել մանդատների բաշխման համամասնական կարգ: Ըստ փոփոխությունների, խորհրդարանական խմբակցության անդամների թիվը 7 -ից կկրճատվի, կդառնա 4:
Նախաձեռնված փոփոխությունները հիմնված են Շառլ Միշելի փաստաթղթի վրա, սակայն իշխող թիմում չեն բացառում, որ նախագծում փոփոխություններ իրականացվեն:
Սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 113 ձայն, հետևաբար, այն հաստատելու համար անհրաժեշտ է նաև ընդդիմության մասնակցությունը: