
Վրացական «Մթավարի արխի» լրատվամիջոցը գրել է, որ Վրաստանում սկսել է գործել ռուսական «Օզոն» էլեկտրոնային հարթակը։ Տեղեկատվության համաձայն՝ պատվիրատուն կարող է պատվիրված ապրանքը վերցնել Թբիլիսիից, Բաթումիից, Քութաիսիից, Փոթիից, Զուգդիդիից, Ռուսթավիից, նաև` Խաշուրիից, Բորջոմիից, Ամբրոլաուրիից, Օզուրգեթիից և այլն։
Վրաստանում աշխատանքի մեկնարկի մասին մամուլի հաղորդագրությունը չի հրապարակվել Ozon ընկերության կայքում։ Օգոստոսին ընկերությունը հայտնել է, որ իրենք սկսում են աշխատել Ադրբեջանում։
«Օզոն»-ը ԱՊՀ երկրներում գործում է 2021 թվականից։