Վրաստանում շարունակվում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Վերջին օրերին պատվաստման գործընթացը ակտիվ փուլ է մտել: Օգոստոսի 11-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր հաշվով իրականացվել է 688 940 պատվաստում:
Ամբողջական պատվաստվել է (երկու դեղաբաժին) 210 776 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է 23 935 պատվաստում: Լրիվ պատվաստվածները կազմում են երկրի բնակչության շուրջ 6 տոկոսը:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:
Վրաստանը հունիսին ստացավ 1 մլն դեղաբաժին «Սինովակ» և «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութեր, որոնցով կկարողանան պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները: Հուլիսից Վրաստանում սկսվեցին Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստումները:
Վրաստանում պատվաստումն ընթանում է կամավորական սկզբունքով: