
Փետրվարի 1-ից առևտրի կենտրոնների հետ ծրագրվում է բացել նաև Վրաստանի բոլոր շուկաները։
Հանդիպում է եղել խոշոր շուկաների սեփականատերերի ու կառավարության տնտեսական խմբի հետ։
Քննարկվել են վերաբացումից հետո վաճառակետերում անվտանգության նորմերի կիրառման հարցերը։ Շուկայի աշխատակիցները պարտավոր են դիմակներով լինել, իսկ 2 շաբաթը մեկ անգամ Կորոնավիրուսի թեստ հանձնել։
Հիշեցնենք` շուկաները (բացառությամբ ագրարային) փակ են նոյեմբերի 28-ի նոր կարգավորումներով, արգելքի ժամկետը լրանում է փետրվարին։
Վրաստանում մեկնարկել է ակտիվ թեստավորման փուլ. պարտադիր թեստավորման ենթակա են խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Այս փուլում խոսվում է նաև տաքսու վարորդների ու հոգևորականների թեստավորման մասին։