Ըստ Ներքին գործերի նախարարության տվյալի` Վրաստանում միայն նախօրեին պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների` 1641 խախտում է արձանագրվել: Ամենաշատը տուգանվում են առանց դիմակի հանրային տարածքում գտնվելու համար: Մեկ օրում 1 274 մարդ տուգանվել է 20 լարիով (5,8 դոլար): 229 մարդ տուգանվել է` երկրորդ անգամ: Նոր կարգով` դիմակի պարտադիր պահանջը կրկնակի անտեսողտ տուգանվում է 40 լարիով` 20-ի փոխարեն: 138 մարդ տուգանվել է պարետային ժամի պահանջին չենթարկվելու և գիշերային ժամին տնից դուրս գալու համար: Այս դեպքում տուգանքը 2000 լարի է` ֆիզիկական և 10 հազար լարի` իրավաբանական անձանց համար:
Վարակաբանները ենթադրում են, որ Վրաստանում դիմակի պահանջն ուժի մեջ կլինի առնվազն մեկ տարի, քանի դեռ բնակչության 70%-ը չի պատվաստվել: