Նոյեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 927 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 60 680 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 470 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 45 042 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 499: