Սեպտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 259 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4399 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Հյուրանոցներում այս պահի դրությամբ բուժվում է կորոնավիրուսով վարակված 640 պացիենտ:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 62 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1705 մարդ: Վարակից երկրում մահացել է 25 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5390 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: