
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին յոթ ամիսներին Վրաստանում գրանցվել է բռնաբարության 96 դեպք, որից բացահայտվել է 61-ը։
2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ընդհանուր առմամբ 269 փաստ է գրանցվել. բացի բռնաբարությունից, նշված դեպքերը ներառում են հանցագործությունների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են սեռական ակտերը։
Նույն ժամանակահատվածում՝ Վրաստանում արձանագրվել է ընդհանուր 33 հազար 058 գրանցված հանցագործություն, որից 1 867-ը կամ 56,49 տոկոսը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից։