
Վրաստանում ռուսական ռեպրեսիաներ են տեղի ունենում հատուկջոկատայինների ձեռքով, որոնք ակնհայտորեն թմրամիջոցների ազդեցության տակ են, «Ֆրանսիայի ռադիո»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահը նշել է նաև դեղամիջոցի ծագումը, թեև չի ասել, թե ինչի վրա է հիմնված իր հայտարարությունը, ունի ապացույցներ, թե պարզապես ենթադրում է։
«Մենք ունենք ռուսական ռեպրեսիաներ՝ հատուկջոկատայիններով, որոնք ակնհայտորեն գտնվում են թմրամիջոցների ազդեցության տակ… իրենց դաժանությունն ու դիմադրությունը սրելու համար», — ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանում շարունակվող եվրոպամետ գործողությունները «ողջ երկրի ապստամբությունն են». «Ես երբեք չեմ տեսել կամ լսել Վրաստանի բոլոր մեծ կամ փոքր քաղաքներում նման մասշտաբային ընդվզման մասին»:
Նախագահի հայտարարության վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ հայտարարություն չի արել:
Նշենք, որ հատուկջոկատայիններն ու մի խոսմբ դիմակավորված ոստիկաններ բռնի ու անօրինական մեթոդներով շարունակում են ճնշել նոյեմբերի 28-ին սկսված բողոքի ակցիաները։
Ցույցերի հինգերորդ գիշերը` բռնության դեպքերով և նոր ձերբակալություններով