
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ՌԴ քաղաքացիները Վրաստանում հիմնել են 21 հազար 326 ընկերություն, ինչը 3 անգամ ավելի է նախորդ 27 տարվա ցուցանիշից:
Ըստ ՀԿ-ի՝ 1995 թվականի հունվարից մինչև 2022 թվականի փետրվարը Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիները հիմնադրել են 7 788 ընկերություն, իսկ 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի հունիսն այդ թիվը եռապատկվել է։
TI-ի տվյալների համաձայն, Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում ամսական գրանցում են միջինը 1 300 ընկերություն։