
Վրաստանում փետրվարի 4-ից 6-ը սպասվում են ցուրտ ու տեղումնառատ եղանակ։ Հնարավոր է նաև ուժեղ քամի և բուք։
Շրջակա միջավայրի ազգային վարչության տվյալներով՝ սպասվում է առատ ձյուն, մառախուղ, բուք և ձնահյուս, ճանապարհների որոշ հատվածներ կարող են պատվել մերկասառույցով։ Լեռներում սպասվում է 4-5 բալ ուժգնությամբ բուք։
Ջերմաստիճանի նվազում և ամպամած եղանակ է կանխատեսվում նաև մայրաքաղաքում։ Առաջիկա օրերին Թբիլիսիում ջերմաստիճանը կնվազի մինչև 5 աստիճան, իսկ գիշերային ժամերին կգրանցվի մինչև -2 աստիճան ցուրտ։