Սիղնաղիի մունիցիպալիտետում սպանություն է տեղի ունեցել: «Ինտերպրեսնյուս» գործակալության տեղեկատվությամբ Նուկրիան գյուղում փեսան որսորդական հրացանից արձակված մի քանի կրակոցով սպանել է աներոջը:
Տեղացիների տեղեկատվությամբ, մեղադրյալը բռնության էր ենթարկում կնոջը, ինչի պատճառով հաճախ են փեսան ու աները տարաձայնություններ ունեցել:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, ակտիվորեն ընթանում է սպանության մեջ մեղադրվող անձի հետախուզական գործողությունները: Հետաքննությունն ընթանում է կանխամտածված սպանության հոդվածով: