Վրաստանում փակվել են պիրոտեխնիկայի խանութները

Վրաստանում փակվել են պիրոտեխնիկայի խանութները:

Երեկ պետական եկամուտների ծառայության ներկայացուցիչները պիրոտեխնիկայի վաճառք իրականացնող օբյեկտներում սկսել են գույքագրումը։

Պիրոտեխնիկան հանվել է նաև խանութներից, որտեղ դրանք ներկայացվել են որպես լրացուցիչ ապրանքներ։ Սահմանափակվել է նաև պիրոտեխնիկայի ներմուծումը։

Խանութների մենեջերների ու վաճառողների խոսքով, Եկամուտների ծառայության տվյալներով՝ այս սահմանափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում բողոքի ակցիաները չեն ավարտվել, իսկ հետո կրկին կթույլատրվի պիրոտեխնիկայի վաճառքը։

Հիշեցնենք․ վերջին մեկ շաբաթվա ընթացքում թբիլիսյան բողոքի ցույցերում կիրառվում են հրավառ նյութեր։ Ցույցի մասնակիցներն այդպիսով փորձում են դիմակայել հատուկջոկատայինների բիրտ ուժին, որը պարբերաբար ցուցարարների դեմ օգտագործում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտ։