
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը այսօր պայմանավորված խաղերի գործով պաշտոնապես մեղադրանք կներկայացնի 11 ֆուտբոլիստի։ 8 գործող և 3 նախկին ֆուտբոլիստները ձերբակալված են:
ՊԱԾ-ի տվյալներով, ֆուտբոլիստների կազմակերպված խումբը որոշակի գումարի (խոսք է գնում 34 հազար դոլարի մասին) դիմաց հակառակորդ թիմի հետ համաձայնության է եկել պարտության հարցում` նախապես համաձայնեցված հաշվով, այսպես կոչված «Handicap»-ով՝ երկու կամ ավելի գնդակի տարբերությամբ:
Ֆուտբոլիստներից 5-ը խաղում են ՎԻՏ Ջորջիա ակումբում, որը մայիսի 19-ին 0-2 հաշվով պարտվել է Բաթումիի Դինամոյին: