Վրաստանում պայքար է ընթանում ավտորիտարիզմի և ժողովրդավարության միջև, American Enterprises Institute-ում Վրաստանի վերաբերյալ բանավեճի ժամանակ ասել է ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Մայք Թերները։
Թերները նշել է՝ Վաշինգտոնը Վրաստանը չի տեսնում ԱՄՆ-ի կամ Արևմուտքի ազդեցության տակ, ինչպես դա անում են Ռուսաստանը կամ Չինաստանը:
Կոնգրեսականը հավելել է՝ Վաշինգտոնը ցանկանում է ազատություն և անկախություն, որը վրաց ժողովուրդը կարող է ստանալ՝ անդամակցելով Արևմուտքին և ՆԱՏՕ-ին։
«Ռուսաստանի և Չինաստանի նպատակները, ինչպես իրենք են պարզաբանել, ժողովրդին ավտորիտար ոլորտում պահելն է, որը հակասում է ժողովրդի անկախության ձգտմանը»,- ասել է Թերները: