
Վրաստանում պատվաստվել է առաջին հոգևորականը՝ հայր Գիորգի Չաչավան: Վերջինս պատվաստվել է Astrazeneca տեսակի պատվաստանյութով, պատվաստման լուսանկարները տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության ազգային կենտրոնը:
Հոգևոր սպասավորին` քաղաքացիական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու և հանրությանը լավագույն օրինակ ցույց տալու համար շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
«Պատիվ ունեմ, որ հայր Գիորգիի հետ ինձ կապում է 25 տարվա հոգևոր կապ: Նա միշտ աջակցում է պրոգրեսիվ գաղափարները, լավ տեղյակ է բժշկության ու հանրային առողջապահության ժամանակակից հաջողություններից ու բնակչությանը միշտ իր օրինակն է ցույց տալիս:
Այս ամենը բնական է, քանի որ հայր Գիորգին մեծ վրաց բժիշկ պարոն Միխեիլ Չաչավայի թոռն է, ում դասախոսությունների հիման վրա են կրթվել Վրաստանի մի քանի սերնդի ներկայացուցիչ բժիշկներ»,- ասել է Գամկղրելիձեն: